Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակության մասնակցությունը Բելառուսի Հանրապետությունում կազմակերպված գիտական միջոցառումներին
Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակի հրավերով սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը ՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ մասնակցել է Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի կողմից կազմակերպված գիտական միջոցառումներին, որի շրջանակներում քննարկվել են կազմակերպությունների երիտասարդ գիտնականների գիտագործնական համագործակցության հեռանկարները, դիտարկվել են դատափորձագիտության ոլորտում գիտամեթոդական բազայի թարմացման հնարավորությունները, ինչպես նաև որպես ժյուրիի պատվավոր անդամներ՝ Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը մասնակցել են «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2022» դատափորձագիտության բնագավառում երիտասարդ հետազոտողների մրցույթի աշխատանքներին, որը կազմակերպվել էր գիտագործնական Կենտրոնի կողմից:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Բելառուսի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետի քրեաբանության ամբիոնի ղեկավար, ի.գ.դ., պրոֆեսոր Վյաչեսլավ Շաբանովը, Բելառուսի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ ի.գ.դ. դոցենտ Ա.Գուչոկը, Բելառուսի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկան՝ Անդրեյ Շդիլովսկին, Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը, «Անձնակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտ»-ի ռեկտոր՝ Պյոտր Վրուբլյովսկին և այլոք:
Միջոցառման նպատակն էր ներգրավել երիտասարդ գիտնականներին՝ քրեաբանության և դատափորձագիտության ոլորտների արդի հարցերի շուրջ գիտական հետազոտություններ իրականացնելու գործընթացներին, խթանել վերջիններիս ստեղծագործական գործունեությունը, բացահայտել առավել ստեղծագործ երիտասարդներին և ստացված գիտական արդյունքների գործնական օգտագործման արդյունավետ ուղիները, դիտարկել միջազգային փոխգործակցության հնարավորությունները և ապահովել ինտելեկտուալ ներուժի պահպանման և զարգացման շարունակականությունը:
Միջոցառման շրջանակներում ընտրվել են լավագույն չորս աշխատանքներ՝ հաշվի առնելով թեմայի արդիականությունը, գիտական և գիտագործնական բաղադրիչները և այլ կարևոր ասպեկտներ:
Բելառուսի Հանրապետություն այցի շրջանակներում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն առանձին հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քրեագիտության ամբիոնի վարիչ Վ.Շաբանովի, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա.Գուչոկի հետ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես կարևորվում է միջազգային գիտագործնական կապերի ամրապնդումն ու հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացման և կատարելագործման իրականացմանը։
28 Դեկտեմբեր 2016